«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Առանց ելույթի և ձայնի իրավունքի

Առանց ելույթի և ձայնի իրավունքի
13.03.2013 | 11:37

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ 2008 թ. անկախություն հռչակած Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են մասնակցել ԵԽԽՎ նստաշրջաններին` առանց ձայնի և ելույթի իրավունքի: ԵԽ 47 երկրներից Կոսովոյի անկախությունը ճանաչել են 34-ը: «Մենք որոշել ենք, որ ԵԽԽՎ-ն կընդլայնի երկխոսությունը բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ովքեր ընտրվել են Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր: Կոսովոյի ընտրված ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի մասնակցել մեր հանձնաժողովների նիստերին, բացառությամբ մոնիտորինգային և մի քանի այլ հանձնաժողովների, և նստաշրջաններին»,-ասել է ԵԽԽՎ նախագահը:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ